Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ ՆՎԵՐ ՉԵՂԱՎ

Քաղաքականություն

Խորհրդային տարիներին խնայդրամարկղերում ավանդադրված ավանդների վերադարձման հարցով ԱԺ արտահերթ նիստը չկայացավ: Այս պահի դրությամբ գրանցվել է 43 պատգամավոր՝ 66-ի փոխարեն:

Գրանցվել էին ՕԵԿ, «Արդարություն», «Ազգային Միաբանություն» խմբակցությունները, «ՄԱԿ»-ից ՝ 5 հոգի եւ «Ժողպատգամավոր» խմբակցությունից՝ 4 հոգի: Չէին գրանցվել ստորագրահավաքին մասնակից անկախ պատգամավորները՝ օրինակ՝ Մանուկ Գասպարյանը, Էմմա Խուդաբաշյանը, գործարարները, այդ թվում՝ ՀՅԴ ցուցակով ընտրված Միքայել Վարդանյանը:

ԱԺ արտահերթ նիստի նախանձեռնող անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը համարում է, որ տապալված նիստը իր պայքարի սկիզբն է եւ դիմելու են դատական ատյաններ. «Դատարանները թող պատրաստ լինեն 2մլն-ից ավելի հայցադիմում ընդունել»:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ որեւէ ողբերգություն տեղի չի ունեցել, ինչպես Քոչարյանն է ասել, քննարկումը տեղի կունենա փետրվարին: Ըստ նրա, թեեւ «ՀՅԴ»-ն եւ «ՀՀԿ»-ն չմասնակցեցին քննարկմանը, սա չի ենթադրում, որ կոալիցիան պառակտվել է: