Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԻՉ ՉԻ՞

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան 40 կիլոմետրանոց հատվածը կառուցելու համար Իրանը մեր երկրին տրամադրում է 30մլն դոլար: Մեր հաշվարկներով, 1 գծամետր գազատար կառուցելը Հայաստանի վրա նստում է 750 դոլար: 700մմ տրամագծով յուրաքանչյուր մետր գազախողովակի համար 750 դոլարը կարծես չափազանցված է հնչում: Քանի որ Իրան-Հայաստան գազատարի կառուցման մրցույթին մեծ ոգեւորությամբ ցանկանում է մասնակցել նաեւ «Հայռուսգազարդ» ընկերությունը, այդ կազմակերպությունից փորձեցինք ճշտել` որքանո՞վ է 30մլն դոլարը համապատասխանում կառուցման համար իրականում պահանջվող գումարին: Ընկերության լրատվության պատասխանատուն փոխանցեց, որ իրենք նման հաշվարկներ չունեն, քանի որ սեփական կառույցներում սեփական շինընկերություններին փող են տալիս, որ նրանք վերանորոգեն: Իսկ հիմնակառուցման աշխատանք չի կատարվում, ուստի դրա գներից տեղյակ չեն: «Մրցույթի եք ուզում մասնակցել, բիզնես պլան կամ գոնե մոտավոր հաշվարկներ չունե՞ք, միգուցե 30մլն-ը քիչ է 40կմ գազատարի համար»: Այս հարցի պատասխանը «Հայռուսգազարդից» չստացանք, սակայն կարելի է չկասկածել, որ ԱԺ դաշնակցական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին հերթական 30մլն դոլար վարկի նպատակային օգտագործման «սկանդալային զեկույցի» պատիվ է մի օր վերապահվելու: Ս.Գ.