Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՉՊԻՏԻ ԱԶԱՏԻ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ 2001թ. Սահմանադրության նախագիծը լավ հիմք կարող է դառնալ քաղաքական ուժերի համաձայնության եւ բարեփոխումների հաջողության համար, քանի որ այն ամրագրում է իշխանությունների բավականին հավասարկշռված բաշխում: «Դա դեռ չի նշանակում, որ 2001թ. նախագծում ամեն ինչ անամպ ու սահուն էր եւ որ այդտեղ որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա»,- ասում «Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Վարդան Պողոսյանը: Ըստ նրա, այդ նախագծում, օրինակ, վարչապետի ազատման հարցն այնքան հստակ կարգավորված չէ, ինչպես 2000-ին Դավիթ Հարությունյանի ղեկավարած սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած նախագծում, որտեղ վարչապետին ազատելու լիազորություն ՀՀ նախագահը չուներ: