Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԽԱԼ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒ՞Ն

Հասարակություն

«Այբ-Ֆե» շաբթաթերթի նյութերից

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տարեկան հայերեն հաշվետվության մեջ նշվում է, որ. «Լրատվամիջոցների մասին օրենսդրության հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում րասենյակը խթանում է «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունների մշակմանը: Այս օրենքում կատարվելիք բարեփոխումները պետք է նպաստեն ընդհանուր իրադրության բարելավմանը եւ «Ա1+»-ի եւ այլ նմանատիպ պրոբլեմների լուծմանը»: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, ամենայն հավանականությամ սխալ թարգմանություն է սպրդել եւ խոսքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մասին է: Հենց այս օրենքի շուրջ է, ըստ ԵՄԱ նախագահի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ներկայումս աշխատանքներ ծավալում: Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, իրոք, Հայաստանում խոսքի ազատության խնդիրների մի մասը կապված են հենց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի թերությունների հետ : Բայց այդ միայն պատճառներից մեկն է: