Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Քաղաքականություն

«Նոր ժամանակներ» կուսակցությունն արդեն որերորդ անգամ վճռականորեն դեմ է արտահայտվում կառավարության անհեռատես նախաձեռնությանը` Իրաք հայկական կոնտինգենտ գործուղելու հարցում: Այս մասին ասված է «նոր ժամանակներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ.

«Մենք ըմբռնումով ենք մոտենում համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի համապարփակ ծրագրին միանալու անհրաժեշտությանը, սակայն դա բացարձակապես չպետք է հակասի համահայկական կենսական շահերին, առավել եւս երբ խոհեմ քաղաքականություն վարելու դեպքում կարելի էր գտնել այդ ծրագրին մասնակից լինելու այլընտրանքային տարբերակներ: Ցավոք, մեր չմտածված քաղաքականության շնորհիվ այլընտրանքային տարբերակների քանակը հասցվեց նվազագույնի»:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը կրկին սթափության կոչ անելով, պնդում է, որ «նշված խնդրի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպվի բաց ու անվանական քվեարկություն, որպեսզի պատասխանատվության զգացումով առաջնորդվեն ոչ միայն որոշում կայացնողները, այլեւ այդ անհեռատես որոշումը վավերացնողները»: