Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՈՏԱՆ -ԱՐՓԱ ԹՈՒՆԵԼՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Տնտեսություն

Որոտան- Արփա թունելի շինարարությունը մինչեւ տարեվերջ կավարտվի միայն լրացուցիչ ֆինանսավորման դեպքում: Ըստ «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն պարոն Սարգիս Կարապետյանի , պետբյուժեից այս թունելի շահագործման համար հատկացված մոտ 1,5 մլդ դրամ բավարար չէ 20 տարի առաջ սկսված թունելի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Համաշխարհային բանկն ու մյուս դոնոր կազմակերպությունները հրաժարվում են գումարներ հատկացնել այս կառույցի շահագործման համար, քանի որ կա հակասություն Ադրբեջանի հետ, որի տարածքով եւս հոսում է Որոտանը:

Բոլոր դեպքերում Հայաստանի կառավարությունը պետք է գումարներ հայթայթի այս կառույցը շահագործելու համար:Սպանդարյան ջրամբարից Ջերմուկի ջրամբար ձգվող 21 կմ թունելը տարեկան տեղափոխելու է 165մլն խորանարդ մետր ջուր: 100մլն խորանարդ մետրը օգտագործվելու է էներգետիկ եւ ոռոգման նպատակներով: Մնացած ջուրը բավական է Սեւանա լճի մակարդակը պահպանելու համար: