Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է ԱՍԵԼ, ԹԵ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

«Կա ռուբիկոն, կա սահման, որ քաղական ուժերը՝ նույնիսկ ընդդիմությունը, չեն անցնում»,- այսօր Քաղաքական բանավեճի ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Ըստ նրա, դա «ազգային խնդիրները չանցնելու» ու ընդհանրապես ցանկություն չլինելու պատճառով է: Թերեւս այդ պատճառով էլ Հայաստանում ուկրաինական, վրացական զարգացումները չեղան: «Ընդդիմության գործոնը վերջին տարիների ներքաղաքական զարգացումներում» թեմայով քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավորն ասաց, որ եթե աջ, ձախ եւ կենտրոնամետ ուժերի ձեւավորում չլինի, կարծիքների բախումը գաղափարական բնույթ չկրի, «ճահճացման պրոցես է լինելու»:

«Ընդդիմությունը՝ այդ կենդանին, այդ երեւույթը, ե՞րբ կարող է լինել»,- հարցրեց ակումբի մյուս հյուրը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու ինքն իրեն պատասխանեց՝ պառլամենատարիզմի ժամանակ: Հայաստանում այդ չկա եւ, ըստ Մանուկյանի, բնական է, որ մեր երկիրը մշտապես կանգնած է հեղափոխության շեմին:

Նա կարծում է, որ որեւէ երկրում այնքան հանդուրժող չեն ընդդիմությունն ու իշխանությունը, ինչքան Հայաստանում: Հետո, հակադարձելով Մհեր Շահգելդյանին, նա հարցրեց՝ ո՞վ է ասել, որ «Արդարություն» դաշինքն է ընդդիմությունը:

«Եթե 2003թ ընտրությունները նորմալ անցնեին, ապա այսօր խորհրդարանում գուցե ընդդիմություն լիներ Մհեր Շահգելդյանը»,- բացատրեց Վազգեն Մանուկյանը: Բայց նա համամիտ էր, որ Հայաստանում այսօր գաղափարական պայքար չկա, այլ փողի, լծակների , պաշտոնների: