Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԼՐԵ՞Լ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՇԱՐՔԵՐԸ

Քաղաքականություն

«Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» կլոր սեղան-քննարկումից առաջ տեղի ունեցան բավականին հետաքրքրաշարժ «վերադասավորումներ»: Միգուցե, դրանք ինչ-որ չափով ունեն նաեւ քաղաքական ենթատեքստ:

Ինչպես ընդունված է նմանատիպ միջոցառումների ժամանակ յուրաքանչյուր մասնակցի անունով ցուցանակը տեղադրվում է սեղանի այն հատվածում, որտեղ պետք է նստի հրավիրված քաղաքական գործիչը կամ պոշտոնյան: Այսօրվա միջոցառման ժամանակ Միավորված Աշխատանքային Կուսակցության նախագահ, ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պետք է նստեր ՀԺԱՄ կուսակցության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Սեյրան Ավագյանի կողքին:

Հանդիպման վայր բոլորից շուտ եկած Գուրգեն Արսենյանը՝ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գալուն պես որոշեց ինքնակամ վերադասավորումներ անել: Պարոն Սահակյանին հրավիրելով իր կողքը նա փոխեց Սեյրան Ավագյանի «նստավայրը»՝ տեղափոխելով նրա անունով ցուցանակը:

Թե ո՞վ շահեց այդ վերադասավորումից դեռ պարզ չէ: Փաստն այն է, որ Գուրգեն Արսենյանի աջ կողմից նստած էր Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչը, իսկ ձախ կողմից՝ հանրապետական Գալուստ Սահակյանը: Սակայն, արդյունքում Սեյրան Ավագյանը ավելի մոտ հայտնվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: