Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

STOP. ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՐԱԿԻՉ Է

Հասարակություն

Մի խումբ հայ երիտասարդներ այսօր ակցիա էին կազմակերպել ԵՄ երեւանյան գրասենյակի առջեւ՝ ի նշան բողոքի՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության: Այսօր ԵՄ գագաթնաժողովում լսվելու է այս խնդրով Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը:

« Մենք ուզում ենք ԵՄ-ին տեղեկացնել, որ Թուրքիան հիվանդ պետություն է եւ անդամակցելով՝ մեծապես կվնասի իրեն», - ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Վահե Սարգսյանը: Հայ երիտասարդները կարծում են, որ Թուրքիան չունի ոչ բարոյական, ոչ աշխարահագրական, ոչ պատմական իրավունք անդամակցելու Եվրոպային, քանի որ նա ունի չլուծված հարցեր իր երկրի ներսում, դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մակարյանն ասում է, որ ԵՄ պետք է մտնել քաղաքակիրթ ճանապարհով, «իսկ ցեղասպանության գործած երկրի հետքը չի կարող քաղաքակիրթ լինել»:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» եւ «Միտք» երիտասարդական միությունների ներկայացուցիչները ԵՄ գրասենյակի դիմացի ծառերին «STOP» խորագրով թռուցիկներ փակցնելուց, նույն թռուցիկներից անցորդներին բաժանելուց հետո ցրվեցին՝ իրենց հետ տանելով արդեն փաթաթված հայկական դրոշներն ու չբաժանված թռուցիկները: