Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

Քաղաքականություն

«Իմ կարծիքը վճռական դեր չունի այս հարցում»,- այսօր համեստորեն հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հայտարարությունն իհարկե տարակուսանք առաջացրեց հայ լրագրողների շրջանում:

Պարոն Սարգսյանն անշուշտ ճշտեց իր ասածը: Խնդիրն այն է, որ լրագրողները փորձում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեսակետն իմանալ Թուրքիային Եվրամիության շարքերն ընդունելու կապակցությամբ: Հենց այդ առումով էլ Սերժ Սարգսյանը վստահ չէր իր ուժերի վրա. «Այ, եթե լինեի Ֆրանսիայի պաշտպանության նախարար, ապա շատ նշանակություն կունենար իմ կարծիքը»:

Իսկ Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հեռանկարի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշեց, որ «մի շարք փաստաթղթերի համաձայն Թուրքիան պարտավորված է չանելու այն, ինչ անում է այսօր եւ ինչը դուր չի գալիս մեզ»: