Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՆ ԷՎԱՆՍԸ «ՖՈՐՊՈՍՏ» Է ՈՐՈՆՈՒՄ «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ»-ո՞ւմ

Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը այսօր մեկ ժամից ավելի անցկացրել է «Նոր Ժամանակներ» կուսակցության գրասենյակում: Ամերիկացի դիվանագետը այնտեղ էր այցելել կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ հանդիպելու համար:

Թե իրականում ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ դժվար է ասել, քանի որ հանդիպումը դռնփակ է եղել լրագրողների համար: Իսկ կուսակցության տարածած ժլատ տեղեկատվության համաձայն «քննարկվեցին ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր»: