Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԴԱՍԱԿԱՆ ԽՈՒՆՏԱՅԻ ՀԵՏ»

Քաղաքականություն

Վերջերս «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսելով ԱԺ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին ասել էր, որ ինքն այն մարդն է, որը մեծ ազդեցություն ունի այդ գործընթացների վրա եւ այդպիսի բան չի լսել: Այսօր «Փակագիծ» ակումբում «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը անդրադառնալով այս հայտարարությանը հիշեցրեց, որ Սահմանադրության 55 հոդվածի համաձայն, ԱԺ-ն լուծարելու իրավունքը վերապահված է հանրապետության նախագահին, որն էլ խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, որոշում է լուծարել խորհրդարանը:

«Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում մենք գործ ունենք դասական խունտայի հետ»: Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ «խունտայի հենց նույն ներկայացուցիչը» եկել էր ԱԺ` ճշտելու «Ժողովրդական պատգամավոր» խմբի դիրքորոշումը Ընտրական օրենսգրքի համամասնական- մեծամասնական տեղերի հարաբերակցության վերաբերյալ:

«Պատկերացնում ե՞ք, եթե 22-23 նախարար ամեն օր գա խորհրդարան` ճշտելու իրեն բոլորովին չվերաբերող հարց, ո՞ւր կհասնենք»,- Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր նկատառումներն ավարտեց Վիկտոր Դալլաքյանը: