Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱ ՄԻ ՀԱՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉԼԻՆԵ՞Ր

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի աշխատանքային խմբի աշխատանքները պետք է տեղի ունենային նաեւ Ադրբեջանում, սակայն ինչպես այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ռազմական կոմիտեն կհավաքվի միայն Վրաստանում եւ Հայաստանում:

«Ադրբեջանը պայման է թելադրել, որ Հայաստանը չպետք է մասնակցի այս ժողովին Ադրբեջանում»,-տեղեկացրեց ՊՆ փոխնախարարը: Նա նաեւ ասաց, որ հաճույքով կմասնակցեր Ադրբեջանում այս ժողովին, եթե այն տեղի ունենար: Իսկ ինչու՞ Ադրբեջանի պատվիրակը Երեւան չի եկել: «Մեզ համար ցանկալի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը լիներ»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: