Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՄԵԶ

Քաղաքականություն

«Քաղաքական տեսանկյունից իմ գործը չէ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, բայց ռազմական տեսանկյունից այն գնահատում եմ գերազանց»,- այսօր լրագրողներին ասաց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար, բրիգադի գեներալ, միջազգային ռազմական շտաբի ներկայացուցիչ Ֆերենց Կալմարը:

Ըստ նրա, Հայաստանը շատ բան է անում այդ համագործակցությունը խորացնելու համար: Իսկ բրիգադային գեներալի տեղեկություններով ինչու՞ այս ժողովը չի գումարվում նաեւ Բաքվում: «Նրանք պահանջել էին, որ ժողովը լինի միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում առանց պարտնյոր երկրների»,- ավելացրեց Ֆերենց Կալմարը: