Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏ

Հասարակություն

Դաշնակցության երիտասարդական միությունը ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության մոտ, որտեղ ընդունելություն էր կազմակերպվել Թուրքական ասոցիացիաների ամերիկյան վեհաժողովի պատվին։ Երիտասարդներին միացել էին համալսարանի մոտ 50 ուսանողներ, հասարակական ակտիվիստներ։

Դաշնակցության երիտասարդական միության Վաշինգտոնյան «Անի» մասնաճյուղի անդամների կազմակերպած ակցիայի մասնակիցները դատապարտելով Հայոց ցաղասպանությունը մերժելու թուրքական կառավարության քաղաքականությունը միաժամանակ հասարակության ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի Հայաստանի շրջափակման եւ սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը։