Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

Հասարակություն

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը եւ ՀՀ կառավարությունը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում շարունակում են իրենց ուսումնասիրությունները: Երկու օր` դեկտեմբերի 11-12-ին Ծաղկաձորում ընթացող «Քաղաքացիական մասնակցությունը հակակոռուպցիոն մոնիտորինգին» սեմինարը, փորձում էր հանրագումարի բերել, թե մարզերն ինչ չափով են մասնակից կոռուպցիայի դեմ պայքարին:

«Հենք» հ/կ ղեկավար Նառա Հովհաննիսյանի տեղեկացրեց, որ մարզերում հազարավոր կամավորներ «Հենք»-ի աջակցությամբ մարդկանց օգնում են, ասենք, թղթարարության հետ կապված ինչ-ինչ հարցեր լուծելու ասպարեզում:

Ներկայացվեց տեղեկություն այն մասին, որ Երեւանի 12 բուհերում անցկացված հետազոտություններից մեկի համաձայն ուսանողների մի մասը չի էլ պատկերացնում, թե ինչ է կոռուպցիան:

Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Մարգարյանը տեղեկացրեց, որ այսուհետ մարզերում կկազմակերպվեն թոք-շոուներ, կիրականացվի կոռուպցիայի մասին տեղեկատվության տարածման լայն ծրագիր, ընդ որում դրանում կարեւորեց ԶԼՄ-ների դերը: