Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉՈՒՆԻ

Քաղաքականություն

2005 թվականի բյուջեի նախագծի յուրահատկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ առաջին անգամ պետությունը գիտությանն ավելի շատ գումար էր նախատեսում հատկացնել, քան պաշտպանական ծախսերին: ԱԺ մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների ժամանակ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ:

Այժմ խնդիրը լուծելու համար ընդունվել է փոխզիջումային տարբերակ: 2005 թվականին ՊՆ, ԱԱ, հասարակական կարգի պահպանման եւ դատական ոլորտներին կհատկացվի 81,8 միլիարդ դրամ, որը կազմում է ամբողջ բյուջեի 21,7%-ը: Հատկացվելիք գումարը, սակայն, վերջնական չէ:

ՀՀ Կառավարությանը կոչ արվեց հնարավորության պայմաններում նշված ոլորտներին հատկացնել լրացուցիչ գումարներ. «Մենք դեռեւս գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մեր հարեւանների հետ չունենք խաղաղության պայմանավորվածություն»,- նշեց ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: