Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԱԾԱՌԻՆ

Հասարակություն

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ տասնվեց հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ մտահոգութուն հայտնելով Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի կառուցման համար սոճիներ օգտագործելու վերաբերյալ:

Բնապահպաններն ու շահագրգիռ կազմակերպությունները նամակում նշում են, որ արդեն երկու տարի է ՀՀ Բնապահպանության նախարարի հրամանով արգելված է ՀՀ տարածքում Ամանորի տոներին փշատերեւ ծառերի հատումը:

Չնայած այս արգելքին, անցյալ տարի 1200 մատղաշ սոճիներ հատվեցին Գորիսի անտառտնտեսությունում եւ բերվեցին Երեւան՝ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի կառուցման համար:

Երեւանի Հանրապետության հրապարակի զարդարման համար կարելի է օգտագործել արհեստական տոնածառ, որը նույնպես հնարավոր է գեղեցիկ զարդարել:

Նամակը ստորագրել են 16 կազմակերպություններ
1. «Հայաստանի անտառներ» ՀԿ,
2. «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ,
3. Թրանսփերենսի Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Տարածաշրջանային զարգացման կենտրոն,
4. «Էկոտուրիսզմ» ասոցիացիա,
5. Հայաստանի կանաչների միություն,
6. «Կանաչ» հիմնադրամ,
7. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ,
8. «Էկոլոգիական կենսակայունություն» էկոլոգիական միություն,
9. «Եվրասիա» բարեգործական ՀԿ,
10. «Բնության պահպանության» ՀԿ,
11. «Յանուս» իրավական ՀԿ,
12. «Երիտասարդական էկոլոգիական խումբ» ՀԿ,
13. Հայ կանանց էկոլոգիական ասոցիացիա
14. Կայուն զարգացման ասոցիացիա
15. «Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
16. ՄԱԶԾ/ԳԷՖ «Ազգային հզորությունների գնահատում» ծրագիր