Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՄԱՐՅԱ 100 ՏՈԿՈՍՈՎ

Քաղաքականություն

Երեկ Արմավիրի թիվ 27 ընտրատարածքում տեղի ունեցավ պատգամավորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությունը:

Հիշեցնենք, որ այս տարածքում արդեն մի քանի անգամ պատգամավոր էր ընտրվում Մուշեղ Մովսիսյանը, որը ավտովթարի հետեւանքով ամիսներ առաջ հեռացավ կյանքից:

Այս տարածքում միակ թեկնածուն վաղամեռիկ պատգամավորի եղբայր Առաքել Մովսիսյանն էր:

Երեկ տեղի ունեցած քվեարկությանը 45 հազար 250 ընտրողից մասնակցել են 27 հազար 474-ը, Առաքել Մովսիսյանի օգտին քվեարկել է 27 հազար 032 քաղաքացի: Անճշտությունների թիվը, ըստ ԿԸՀ տվյալների 0 է: