Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Քաղաքականություն

Գորիս քրեակատարողական հիմնարկից դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը փախուստի են դիմել ցմահ ազատազրկված 1975 թվականին ծնված Մհեր Ենոքյանը եւ 1966 թվականին ծնված Սողոմոն Քոչարյանը:

Տեղեկատվություն տրամադրողներին ոստիկանությունը խոստանում է դրամական պարգեւ եւ երաշխավորում է գաղտնիությունը:

Հանրապետական նշանակության ճանապարհները խիստ հսկողության տակ են: Բոլոր ավտոմեքենաները կանգնեցվում եւ խուզարկվում են:

Սակայն մինչ այժմ փախուստի դիմած դատապարտյալների գտնվելու մասին նորություն չկա: