Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ

Հասարակություն

«Անամոթներ», «Զախարյան հեռացիր», «Գողեր» վանկարկելով այսօր Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի դիմաց էին հավաքվել Հյուսիսային պողոտայի բնակիչները:

«Հիմա ամեն ինչ քաղաքապետից է կախված, ես դա հիմա հաստատ կարող եմ ասել»,- ասում է Հյուսիսային պողոտայի բնակչուհի Անժելա Բաղդասարյանը:

ԾԻԳ-ի փոխտնօրեն Պապիկյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին հորդորում էր հեռանալ քաղաքապետարանի դիմացից եւ աղմուկ չբարձրացնել: Նրա խոսքերով, բնակիչները ստացել են կառավարության կողմից հաստատված գումարը եւ ոչինչ փոխել հնարավոր չէ:

Քաղաքապետարանի դիմաց երկու ժամ տեւած բողոքի ակցիայից հետո Հյուսիսային պողոտայի բնակիչները չկարողացան հանդիպել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ եւ հեռացան:

Բնակիչները հետագայում նույնպես շարունակելու են բողոքի ակցիան: