Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԱԿ ԵՆ ԳՆՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Հասարակություն

Նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն սկսվել է գիտական աստիճան ունեցող անձանց՝ գիտության թեկնածու, դոկտոր, ինչպես նաեւ 3 եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր: Այդ առիթով «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնող խումբը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս:

«Այստեղ տուժում է գիտությունը: Աբսուրդ է, որ 70 գիտնականի պետք է տեղավորեն հոսպիտալներներում, ընդ որում, Հայաստանում կա ընդհամենը 7 հոսպիտալ»,- ասում է Հանուն Գիտության Զարգացման նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Աղաբաբյանը:

Ի դեպ, այս տարի կա բժշկական կազմի114 սպա, որոնցից պետք է բանակ զորակոչվի 70-ը, իսկ թե ինչ հիմունքներով են ընտրվելու այդ 70-ը՝ պարզ չէ, կոնկրետ չափանիշներ չկան:

«Մեր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն այստեղ աճում է կոռուպցիայի երեւույթը: Մենք ընդդիմախոս չենք, ուղղակի մենք դեմ կկանգնենք այն որոշումներին, որոնք դեմ կլինեն գիտությանը, մենք պայքարել ու պայքարելու ենք հանուն գիտության»,- ասում է Ռուբեն Աղաբաբյանը: