Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում ԵԱՀԿ-ն անցկացվել է զինադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ: Այն կազմակերպվել էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքում: Վերջին անգամ մոնիտորինգ անցկացվել էր նոյեմբերի 23-ին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր զինադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Հայկական կողմից մոնիտորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռչիկը` իր երկու օգնականներով, իսկ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Իմրե Պալատինուսը` իր երկու օգնականներով: