Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2005-ին ՋՈՒՐԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Տնտեսություն

Ջրային տնտեսության ոլորտում անխուսափելի է ջրի սակագների աճը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Անդրեասյանը: Վերջինս, սակայն, այսօր չի մասնավորեցրել, թե ոլորտում սպասվող գնաճը որքան կկազմի:

Պարզվում է, որ սակագների աճը որոշ առումով պայմանավորված է նրանով, որ չնայած A-Utility իտալական կազմակերպության` Երեւանում ծավալած գործունեությանն, այնուամենայնիվ, ջրային կորուստները մնացել են նույն մակարդակին` 80%: Իսկ մաշված ջրային ցանցի վերականգնման համար բավարար չեն միայն ստացվող վարկային միջոցները:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Անդրեասյանը այսօր նաեւ հավաստիացրեց, որ մինչեւ 2004 թվականի ավարտը մայրաքաղաքի 80%-ի շուրջօրյա ջրամատակարարման վերականգնման առաջադրանքը կկատարվի: