Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԿՈՒՆԵՆԱ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ

Սպորտ

ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն անդրադարձավ նաեւ Է.Գրիգորյանի անվան մասնագիտացված մարզադպրոցի կարգավիճակի հարցին: ՀՖՖ-ի նախագահը` ներկայացնելով ՀՖՖ-ի կազմում մարզադպրոցի շահագործման ֆինանսական աննպատակահարմարությունը, առաջարկեց քննարկել մարզադպրոցը 30 տարով «Բանանց» ֆուտբոլային ակումբին վարձակալության հանձնելու հարցը:

ՀՖՖ-ի նախագահը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է նաեւ «Բանանց» ակումբի հովանավորների հետ եւ որ «Բանանցը» միակ ակումբն է, որ ներկայացրել է կայուն զարգացման առաջարկ եւ ծրագիր: Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ պայմանագիրն ունի այնպիսի դրույթներ, որոնք թույլ չեն տա հետագայում կամայական որոշումներ կայացնել այսօր առաջարկվող պայմանագրային գործարքի վերաբերյալ, ինչը նույնպես ֆուտբոլի զարգացման նախապայման է: Գործադիր կոմիտեն միաձայն որոշեց մարզադպրոցը վարձակալությամբ տրամադրել «Բանանց» ակումբին:

Այսպիսով «Բանանցը» նույնպես ունեցավ մարզադպրոց, որը շատ կարեւոր հանգամանք է կադրեր պատրաստելու համար: «Բանանցը» Հայաստանի ուժեղագույն ակումբներից է եւ ֆինանսապես կայուն եզակի թիմերից մեկը: