Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԱՆԻ ՀԵՏ՝ ՆԱՀԱՆԳ ԱՌ ՆԱՀԱՆԳ

Տնտեսություն

Այսօր Երեւան է ժամանել Իրանի Արդաբիլի նահանգապետ Սեյյեդ Ջավադ Նեգարանդեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի եւ Արդաբիլի նահանգի միջեւ փոխգործակցությունը սկսվել է ալս տարվա մարտից, առաջինը իրանական կողմն է շահագրռվածություն ցուցաբերել՝ այցելելով մեր երկիր:

Պատվիրակությանը կեսօրին ընդունեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Նախատեսվում է Հայաստանի եւ Իրանի տեղական մարմինների լուրջ համագործակցություն հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Նախարար Լոքյանն առավելապես կարեւորեց Սյունիքի մարզի եւ Արդաբիլի նահանգի գործընկերությունը ձկնաբուծության եւ անասնաբուծության ոլորտներում: Դա պայմանավորվոծ է նրանով, որ Սյունիքը անմիջական է սահմանակից Իրանին:

Ծրագրվում է նաեւ հարեւան երկրից պարարտանյութերի ներկրում՝ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի գյուղատնտեսության զարգացման նպատակով:

Նախարարի հետ հանդիպմանը Սեյյեդ Ջավադ Նեգարանդեն նշեց, որ երկու երկրների բարեկամական կապերն ու շփումները առավել ակտիվացել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հայաստանյան այցից հետո:

Արդաբիլի նահանգի պատվիրակության եռօրյա այցի շրջանակներում նախատեցվում են այլ հանդիպումներ մեր երկրի առեւտրի, տնտեսական զարգացման, արդյունաբերության ոլորտների պատասխանատուների եւ վարչապետի հետ:

Նշենք, որ այս տարի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն արդեն այցելել է Արդաբիլ: Նախարարը նահանգապետի հետ ստորագրել է հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել մշակաբույսերի, սերմերի, տնկիների փորձարկման եւ փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների, իրանական տեխնոլոգիայով կարտոֆւլ վերամշակելու ուղղությամբ: