Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ն ՀԱԿԱԿՇԻՌ

Քաղաքականություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

«Իբրեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հակակշիռ ես տեսնում եմ միայն Վազգեն Մանուկյանին»,- ասում է ԱԺ հանրապետական պատգամավոր Վազգեն Խաչիկյանը: Խոսելով քաղաքական եռյակներ ստեղծելու վերջին օրերին նկատվող տենդենցի մասին` պատգամավորը նշեց, որ Վազգեն Մանուկյան-Պարույր Հայրիկյան-Աշոտ Մանուչարյան քաղաքական եռյակը ստեղծվել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատվող ակտիվությանը հակաշռելու համար: «Աշոտը լավ սցենարներ կգծի, նա դա կարողանում է անել, դե Պարույրն էլ հասկանալի է, ուզում է քաղաքական դաշտ վերադառնալ»: Խաչիկյանի միակ հույսն այսպիսով, Վազգեն Մանուկյանն է: