Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Իրաք բժիշկների ու վարորդների խումբ ուղարկելու մասին տարբեր մարդկանց, քաղաքագետների ու քաղաքական գործիչների դատողությունները ոչինչ չեն տվել ԱԺ մեծամասնության ղեկավար ալուստ Սահակյանին: Այս կարերոր հարցը խմբակցությունը ոչ միայն չի քննարկել, այլեւ դեռ անձամբ ինքը Գալուստ Սահակյանը կողմնորոշված չէ: «Մենք պետք է որդեգրենք մի գործառույթ` կամ միջազգային կառույցներին ինտեգրմանը մասնակցում ենք, կամ չենք մասնակցում: Եթե մասնակցում ենք ու որոշակի պարտավարություններ ենք վերցնում, ապա պետք է կատարենք. եթե մենք միջազգային հանրությունից ինչ-որ բաներ ենք պահանջում, ուրեմն փոխադարձաբար պետք է այլ գործառույթների մասնակցենք, որը ընդունելի է միջազգային հանրության համար»:

Սակայն սա չի նշանակում, թե Գալուստ Սահակյանը կողմնակից է Իրաք որեւէ կարգի խումբ ուղարկելուն. «Երբ ՍԴ քննարկումից հետո խորհրդարանում շրջանառության մեջ դրվի այդ համաձայնագիրը, մենք կտեսնենք, որ այդ գործառույթը վտանգում է մեր ազգային անվտանգությանը, թե ոչ:

«Եթե ապացուցելի լինի, որ զորք չուղարկելով վտանգում ենք մեր ազգային շահերը, պետք է ուղարկել, եթե հասկանանք, որ չի վնասի մեր շահերին, ապա պետք է տրամաբանորեն ճիշտ եզրակացության գալ»,-ասաց Գալուստ Սահակյանը: