Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ԻՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՆԴԱՄ Է ՊԵՏՔ

Քաղաքականություն

«Դեկտեմբերի 17-ին դրական կլուծվի Թուրքիայի հետ՝ ԵՄ-ը անդամակցելու հարցով բանակցություններ սկսելու խնդիրը»,- ենթադրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ այդ բանաձեւում հիմնականում կլինեն պահանջներ: Եթե այդ չարվի, նրա կանխատեսմամբ, Թուրքիայում, ԵՄ-ին անդամակացելուն դեմ ուժերի ճնշմամբ, միանգամից կկանգնեցվեն ժողովրդավարական բարեփոխումները:

Բացի այդ, ԵՄ-ը ներկայումս մեղադրում են քրիստոնեական ակումբ լինելու մեջ: Իսկ այսօր ԵՄ-ը իսլամական աշխարհում ավելի լավ երկիր չէր կարող գտնել, քան Թուրքիան է՝ հաշվի առնելով վերջինիս տարածքը, աշխարհագրական դիրքը, հեղինակությունը մահմեդական աշխարհում եւ այլն:

Ի դեպ, ինչպես քաղաքական որոշման արդյունքում, Իսկանդարյանի կարծիքով, 2004թ մայիսին ԵՄ-ն ունեցավ 10 նոր անդամներ, այդպես էլ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ: «Այդ 10 երկրներից 8-ը չէին համապատասխանում ԵՄ չափանիշներին»,- իր կարծիքը հայտնեց Բրյուսելից վերադարձած քաղաքագետը: