Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է

Քաղաքականություն

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության եր—անյան գրասենյակն այսօր տարածել է Հաշմանդամի միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ուղերձը, որւմ ասված է. «Երկար տարիներ, հաշմանդամները դիտվում էին որպես սոցիալական ապահովության քաղաքականության սուբյեկտներ։

Այսօր, անցյալ երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած հայեցակետերի կտրուկ տեղաշարժի արդյունքում, հաշմադամներին սկսել են վերաբերվել որպես հասարակության լիարժեք անդամներ, որոնք պետք է կարողանան օգտվել քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական իրավունքների ողջ ներկապնակից»:

Անանը նկատել է, որ «հաշմանդամները լավագույն մասնագետներն են իրենց իսկ առջեւ եղած խոչընդոտների վերացման առումով եւ պետք է ընդգրկվեն իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման, իրականացման ու գնահատման գործընթացներում»: