Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳԱՐԱԿՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԳԻԾ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Տնտեսություն

Հայաստանի եւ Իրանի Էներգետիկայի նախարարներն այսօր ստորագրեցին փոխըմռման հուշագիր՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գիծ կառուցելու մասին: Հիշեցնենք, որ «Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ օդային գիծը շահագործման էր հանձնվել ընդամենը երկու օր առաջ:

Երկրորդ գիծը հնարավորություն է տալու երկու երկրների միջեւ փոխհոսքերը ավելացնել 200մՎՏ-ով, այսինքն ներկայիս հզորությունը հասցնել 400 մՎտ-ի: Ըստ ԻԻՀ Էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի, էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի հզորությունը հավասար է լինելու առաջին եւ երկու գծերի հզորությանը միասնաբար:

Հուշագրի ստորագրումից հետո նախարարներին ընդամենը 4 հարց տալու հնարավորություն տրվեց լրագրողներին: Վերջիններս էլ փորձեցին, ինչքան հնարավոր է, պարզել հուշագրի էությունը:

Էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գիծը կառուցվելու է Ագարակում՝ երկու տարվա ընթացքում: Այն կունենա մոտ 412 կմ երկարություն, որից 312 կմ-ը կանցնի Հայաստանի, իսկ 100կմ-ը՝ Իրանի տարածքով: Էլեկտրագիծը կառուցելու համար, ըստ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, ծախսվելու է 25 մլդ դոլար:

Ի դեպ, գծի շահագործումից հետո ոչ միայն կավելանան երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, այլեւ, Իրանի նախարարի խոսքերով, ապահովել «էլեկտարէներգիայի դիմաց գազ» նախագծի կիրառումը: Իրան-Հայաստան գազամուղի շահագործումից հետո Հայաստանը Իրանին էլեկտրաէներգիա է տրամադրելու 1/3 հարաբերակցությամբ, այսինքն՝ 1000 խմ գազին՝ 300կվ/ժ էներգիա: