Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆԱՑԵՔ ՋԱՎԱԽՔ, ՊՐՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ

Քաղաքականություն

Վրաց հայտնի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին, որը եղել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ամենաակտիվ կողմնակիցներից, վատ նշան է համարում վերջինիս Ջավախքում երբեւիցե (նախընտրական շրջանում եւ նախագահության մեկ տարվա ընթացքում) չլինելը:

Ջավախքում չլինելու փոխարեն Սահակաշվիլին «մի քանի անգամ եղել է Քվեմո Քարթլիում, որտեղ բնակչության մեծամասնությունը եւս կազմում են ադրբեջանցիները... կարող եմ եզրակացնել, որ այն, ինչ տեղի է ունենում Ջավախեթիում, նրան չի հետաքրքրում»,- ասում է Պաատա Զաքարիաշվիլին «Հարավային Դարպաս» շաբաթաթերթի լրագրողին տված իր հարցազրույցում, որտեղից էլ մեջբերում է «Ա-Ինֆոն»։

Քաղաքագետը միաժամանակ նշում է, որ նախագահի կնոջ Ջավախքում մի քանի անգամ լինելը արդարացում չէ Սահակաշվիլու համար, քանի որ ժողովուրդը նրան է ընտրել, եւ ոչ թե Սանդրա Ռուլոֆսին:

Զաքարեիշվիլին համոզմունք է հայտնում, որ ելնելով նախագահի բնավորությունից կարելի է ենթադրել, որ այնտեղ իրավիճակը բարելավելու որեւէ ծրագիր գոյություն չունի: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, Ջավախքը ի նշան հավատարմության, որը չի կարելի ասել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին արժանի է հարգանքի:

«Եթե մարդիկ մեր դեմ զենք չեն վերցրել, ուրեմն պետք է նրանց հարգել եւ տարածաշրջանի զարգացման համար գումարներ տրամադրել»,- ասում է Պաատա Զաքարեիշվիլին: