Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ

Քաղաքականություն

Սամցխե-Ջավախքում շարունակվում է նախորդ իշխանությունների անդամների ձերբակալությունը: Երկրամասի դատախազ Դավիթ Նարիմանիշվիլու սանկցիայով եռամսյա նախնական կալանքի է ենթարկվել Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի նախկին տեղակալ, Բորժոմի շրջանի նախկին ղեկավար Վաժա Բերիձեն:

Ըստ հնչեցված մեղադրանքի Բերիձեն ապօրինի հողատարածք է հանձնել մի կազմակերպության` դրանով պետությանը հասցնելով մոտ 600000 լարիի վնաս: Սակայն Բերիձեի դատապաշտպանները գտնում են, որ վերջինիս կալանքի ենթարկելու բավարար հիմքեր չկան:

Իր հերթին երկրամասի դատախազը կալանքը պայմանավորում է հետաքննության արդյունավետ աշխատանքի ակնկալիքով: