Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Մշակույթ

Այս տարի Ալան Հովհանննես Կամերային նվագախումբը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը։ Այդ առիթով այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ժամը 19-ին տեղի է ունենալու մեծ համերգ, որտեղ մուտքը ազատ է։

«Ես՝ ինքս, որպես դիրիժոր կայացել եմ այս նվագախմբի հետ աշխատելուց հետո, մենք 50-ից ավելի գործեր ենք նվագել, որոնցից 30-ը առաջին կատարմամբ է եղել»,- ասաց «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի դիրիժոր Մերուժան Սիմոնյանը։

Համերգին մասնակցում է նաեւ ամերիկաբնակ ռուս դաշնակահար Անտոն Բերգոֆսկին։ «Ինձ համար մեծ անակնկալ է Հայաստանում գտնվելը, դուք հրաշալի բազմադարյան պատմություն ունեք, ես մեկ երազանք ունեի, այցելել հայկական եկեղեցի եւ պատարագ լսել, այն լսելուց հետո ես հասկացա, թե որտեղից է գալիս Ալան Հովհաննեսի երաժշտությունը»,- ասաց Անտոն Բերգոֆսկին։
Ալան Հովհաննեսից հետո նա հավանում է նաեւ Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը խոստացել էր, որ պիտի օգնի բուկլետների հրապարակման, դահլիճի վարձակալության համար, սակայն դեռեւս ոչինչ չի արվել։

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա երկրորդ համերգը։