Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ 30 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐ

Քաղաքականություն

Բաքվում մամլո ասուլիս է հրավիրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր կոմիսար Ռուուդ Լյուբբերսը։ Ադրբեջանի տարածքում բնակվող փախստականներին պարոն Լյուբբերսը բաժանեց մի քանի խմբերի. թուրք-մեսխեթներ, չեչեններ, ադրբեջանցիներ, փասխստականներ Հայաստանից եւ փախստականներ Ղարաբաղից։

Լյուբբերսը հայտարարեց, որ բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները ձեռք են բերել ադրբեջանական քաղաքացիություն, եւ ընդգծեց, որ մարդասիրական կազմակերպություննեըը նրանց օգնություն են ցուցաբերում։

Կոմսիարը նշեց, որ ՄԱԿ-ը բոլոր ջանքերը կգործադրի ադրբեջանական փախստականների իրավիճակի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու համար։ Ըստ նրա, մենակ Բաքվում բնակվում են 30 հազար հայեր։ Լյուբբերսը բարձր գնահատեց Ադրբեջանը, որը, չնայած ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելուն, երկրում բնակվող հայերի ապրելու համար պայմաններ է ստեղծել։