Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր սահմանադրությունը տեղական ինքնակառավարման վերջն է

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն մարզպետի ներկայացմամբ կառավարությունը կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Սոս Գիմիշյանի,«պարզապես ծնկի է բերում համայնքապետերին»:

Ըստ նրա, թեեւ գործող սահմանադրությամբ համայնքապետերին տրված են լիարժեք անկախ եւ ինքնուրույն գործելու լիազորություններ, սակայն այս կետի պատճառով համայնքի ղեկակավարներն ընկնում են կախվածության մեջ: «Բողոքեմ, որ ազատվե՞մ պաշտոնից»,- որպես կանոն այսպես են պարազաբանում պետական միջամտությունից դժգոհող, բայց երբեք չբողոքող համայնքապետերը:

Սահմանադրության նոր նախագծով ոչ միայն այս կետը չի վերացվել, այլեւ ընդհակառակը: «1995 թվականից այսօրվա իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն արդարացիորեն այդ կետը քննադատում էր, այսօր իրենք իշխանություն են ու ոչ միայն չեն վերացրել այդ կետը, այլեւ ավելացում են արել եւ այդ իրավունքը տարածում են ավագանու վրա, որը պարզապես խայտառակություն է»,- ասում է Սոս Գիմիշյանը: Նրա գնահատմամբ, առաջարկվող նախագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած, 2003 մայիսի հանրաքվեով մերժված սահմանադրությունը` չնչին փոփոխություններով: ործող սահմանադրությամբ ՏԻՄ-երի իրավունքները, պարտականությունները, լիազորությունները սահմանվում են օրենքներով, նոր նախագծով`օրենսդրությամբ: «Սա նշանակում է, որ ցանկացած չինովնիկի օրենսդրական ակտով համայնքին կարող է վերագրվել այս կամ այն լիազորությունը, ավելի շուտ պարտականությունը` սրանով ոչնացնելով տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրությունը: Տեղական ինքնակառավարումը պետական կառավարումից ստորադասվում է միանգամից, որը պարզապես լուրջ հարված է այս ինստիտուտին»,- նշում է Սոս Գիմիշյանը: Ներկայումս համայնքի ղեկավարն է ձեւավորում իր աշխատաակզմը: Նոր նախագծում այդ կետը վերացված է: Ըստ իմիշյանի, սա բերելու է նրան, որ արդեն. «Երեւանի հրապարակից նշանակումներ կարվեն տեղական ինքնակառավարման համակարգերում»:

Սակայն ամենալուրջ խնդիրը կապված է Երեւան քաղաքի կարգավիճակի հետ:

«Նախագծում ասվում է` Երեւանը համայնք է, բայց ղեկավարը նշանակվում է: Անհեթեթություն է, համայնքը չի կարող նշանակովի ղեկավար ունենալ: ործող սահմանադրությամբ ֆիքսվածը թերի է, բայց ավելի ճշգրիտ է. թաղային համայնքների միջոցով հստակորեն ապահովում է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման իրականցումը, այլ բան է` թերություններով: Այն ինչ առաջարկվում է` վերջն է համակարգի: Նախատեսում է, որ կարող են լինել թաղային համայնքներ, այդ նշանակում է, որ կարող են եւ չլինել: Ենթադրենք, որ ԱԺ-ը, վերեւից ստանալով հրամաններ, կքվեարկի եւ կվերացնի թաղային համայնքները ու Երեւանում իսպառ կվերանա տեղական ինքնակառավարումը: Իսկ եթե հաշվի առնենք, որ Երեւանը` իր բնակչությամբ, եւ տնտեսությամբ, Հայաստանի կեսն է, ապա` եթե մայրաքաղաքում տեղական ինքնակառավարում չկա, նշանակում է, որ Հայաստանում չկա: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, որ համայնքի ղեկավարը նշանակվի պրեզիդենտի կողմից»,- բացատրեց Սոս իմիշյանը: Այնուամենայնիվ, սահմանդրության առաջարկվող նախագծում երկու դրական կետ կա` մեկը, որ հանվել է ավագանու թվի սահմանափակումը, երկրորդը` համայնքին սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն է տրվում:

Ի դեպ, Սոս Գիմիշյանը չի պատրաստվում իր առաջարկները ներկայացնել, քանի որ, իր բառերով, նախորդ հանրաքվեից առաջ ներկայացրել էր սահմանադրության մի ամբողջ գլուխ. «Բայց բացարձակապես ոչ քննարկվեց, ոչ հաշվի առնվեց, չեմ ուզում փորձ անել»:

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ