Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենՏելը» անձերի գզվռտոց է

Տնտեսություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Կառավարություն-«ԱրմենՏել» վերջին համաձայնագրի ու դրա նախապատմության մասին կարծիք է հայտնում ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերի խորհրդական ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-Արդարադատության նախարարի հաղթական մամլո ասուլիսից ինչ տպավորություն ստացաք:

-Դավիթ Հարությունյանը, որը ժամանակին կրկնում էր այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն է ասել, ճիշտ կանի` հիշի Սահմանադրական դատարանում իր ասած խոսքերը. լավագույն պայմանագրերից մեկն է` Հայաստանի զարգացումը ապահովող: Պնդում էր, թե ամբողջ հեռահաղորդակցության համակարգը թերի է, եւ պայմանագրի ստորագրումով ոլորտը դուրս կգա միջազգային շուկա… Ինչ լավագույն գնահատական կարելի էր տալ այն ժամանակ, տալիս էր: Եվ երբ ասում էինք, թե դրանով ընդհակառակը` երկրի հեռահաղորդակցությունը զարգացման հեռանկարներ չի ունենա, կհաստատվի մենաշնորհային դիրք` իր ծանրագույն հետեւանքներով (նկատի ունեմ եւ որակ, եւ սակագների պայմանագիրը:

-Ինչու՞ հենց այդ պայմանագիրը բարձրացում), մեզ մեղադրում էին, թե խանգարում ենք Հայաստանի նորմալ զարգացմանը: Լավ կլիներ, որ Դավիթ Հարությունյանը ավելի ազնիվ գտնվեր, եւ ներկայացներ իրականությունը, թե ինչու 98-ին ստորագրվեց ա՛յդ ստորագրվեց:

-Դրա մասին հետո խոսեց Վահրամ Ավանեսյանը, որը նույնպես կառավարությունն էր ներկայացնում ՍԴ-ում: Նա ասաց, որ եթե այդ պայմանագիրը չլիներ, ապա այն գնով, որով վաճառվեց «ԱրմենՏելը», չէր վաճառվի, այսինքն` առանց մենաշնորհի 150մլն դոլարով չէին գնի: Խնդիրը ընդամենը սա է եղել, թող ուրիշ ձեւակերպումներ, ուրիշ մեկնաբանություններ չփորձեն տալ, այլ ուղղակի տղամարդավարի ասեն, որ ուզել են թանկ վաճառել, դրա համար են տվել մենաշնորհը: Հիմա դրա բարդությունները իսկապես տեսել են` վիճակից դուրս գալու այս ձեւն են ընտրել, որը լավագույնը չէ, կարող եմ ասել` վատագույնն է:

-Իսկ ո՞րն էր լավագույնը:

-Նորմալ մրցույթ պիտի հայտարարվեր, իսկապես այդ մենաշնորհային վիճակը վերացվեր, հնարավորություն տրվեր Հայաստանում երկու կամ երեք օպերատոր ներգրավելու: Այն ժամանակ էլ էին պարզաբանում, թե Հայաստանի շուկան շատ սահմանափակ է, գրավիչ չէ, եւ ոչ մի մրցակից ընկերություն չի գա Հայաստան` լարային ցանցը թվայնացնի: Բացատրությունները տնտեսապես շատ գրագետ տալիս էին, բայց երբ հակափաստարկներ էինք բերում, որ իրոք Վրաստանը այդ ճանապարհով է գնում, Ադրբեջանը նույնպես, աշխարհում ընդհանրապես հեռահաղորդակցության ոլորտում, Եվրամիության չափանիշներով, մենաշնորհ գոյություն ունենալ չի կարող, լռում էին: «Բրիթիշ-Տելեկոմի» եւ «Ֆրանս-Տելեկոմի» մասնավորեցումը պարտադրվեց (պետական էին), քանի որ մասնավրեցումից հետո բաժնեմասի 25%-ից ավելին ոչ ոք ունենալ չէր կարող:

-Այսինքն, այս ճաշը կառավարությու՞նն էր եփել:

-«ԱրմենՏելը» միշտ աշխատել է այնպես, ինչպես իշխանությունը թելադրել է, ընկերությունը ոչ մի ինքնագլուխ քայլ չի արել: Համոզված եմ, որ «ԱրմենՏելի» հետ ստվերային պայմանավորվածություններ են եղել, որի շրջանակներում առանձին պաշտոնյաներ բավականին օգտվել են: Իսկ այսօր արդեն բոլորս համոզվեցինք, որ ստվերային պայմանավորվածություններով նո՛ր համաձայնագիր ստորագրվեց: Սրանից էլ հաստատ որոշ պաշտոնյաներ շահեցին: Այնպես որ, ընկերությանը ներկայացնել որպես «Արմենթել-հրեշ», նորից իշխանական ներքին խոհանոցի գզվռտոցի արդյունք է. ինչ-որ մեկը այստեղ շահեց, ինչ-որ մեկը` չշահեց: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը կարողանար հստակ իր դիրքորոշումը պահել եւ շահախնդիր լիներ իրոք կապի որակի բարելավման առումով, հարցը բոլորիս համար շահեկան կլուծվեր: Բայց քանի որ անձնական շահ է գործում (անուններ չտվեց.-հեղ), դրա համար էլ բոլոր ձախողումները «ԱրմենՏել»-ի վրա են բարդում:

ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ