Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Տնտեսություն

Նոյեմբերի 30-ին կսկվի «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարությունը: Դրան մասնակցելու համար նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզ կմեկնի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը վարչապետը կմասնակցի նաեւ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երկրորդ գծի բացմանը:

Կարեւորագույն այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Սյունիք կժամանի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի գլխավորությամբ: Երկու երկրների էներգետիկայի նախարարները, վերոհիշյալ միջոցառումներին մասնակցելուց հետո, հետագա համագործակցության հետ կապված հարցեր քննարկելու նպատակով կրկին կհանդիպեն Երեւանում՝ դեկտեմբերի 1-ին: