Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍՐՈՎԻ ԵՐԿՈՒ ՀԱՆԵԼՈՒԿԸ

Քաղաքականություն

«Մի պահ պատկերացրեք, որ էս կոնֆլիկտը չլիներ, միջազգային հանրությունը մեր հետ հաշվի կնստե՞ր»,-այսօր Ժուռնալիստների տանը քաղաքական գործիչներին այսպիսի հանելուկ առաջարկեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Այնուհետեւ ինքն էլ պատասխանեց իր հանելուկին. «Ոչ: Կոնֆլիկտը պատճառ է, որ մեր հետ հաշվի նստեն»: Այնուհետեւ Խոսրով Հարությունյանն առաջարկեց մեկ այլ հանելուկ, որը մնաց անպատասխան: «Հետեւաբար մեզ ձեռնտու՞ է, որ կոնֆլիկտը կարգավորվի»: