Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ

Քաղաքականություն

Ուրբաթ օրը ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Յան Կուբիսը կժամանի Ուկրաինա` գտնելու այն ուղիները, որոնց օգնությամբ ԵԱՀԿ-ն կարող է օժանդակել նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճեղքվածքի վերացմանն ուղղված ջանքերին:

ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի Արտաքին Գործերի նախարար Սոլոմոն Պասսիի հանձնարարությամբ Գլխավոր Քարտուղարը խորհրդակցություններ կանցկացնի պետական պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների առաջատար գործիչների եւ Ուկրաինայում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

Չորեքշաբթի օրը ԵԱՀԿ նախագահը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակի մասին: