Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ, ԻՍԿ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Հայաստանի Կոմունիստական Կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը դեռեւս վատառողջ է եւ չի գալիս աշխատանքի: Հիշեցնենք, որ ՀԿԿ ղեկավարի առողջության վրա բացասական է ազդել կոմունիստների համագումարի ժամանակ տեղի ունեցած անախորժությունները:

Քանի որ ՀԿԿ շարքերից հեռացվածներին այդպես էլ չթույլատրվեց մասնակցել համագումարին, այսօր նրանք հայտարարում են, որ պատրաստվում են գումարել կոմունիստների նոր համագումար:

Այդ հայտարարություններին անլուրջ են վերաբերվում ՀԿԿ անդամները: «Նույն հաջողությամբ Սանատրուկ Սահակյանը կարող է հայտարարել, որ «Օրինաց Երկրի» համագումարն է վաղը հրավիրելու կամ մի քանի օր հետո»,- ասում է ՀԿԿ անդամ Ֆրունզե Խառատյանը:

Ավանդական ՀԿԿ շարքերում դեռ մնացած կոմունիստներն այսօր իերնց գրասենյակում կազմակերպել էին ասուլիս ընդլայնված կազմով: Ու չնայած նախնական տեղեկատվությանը, թե ասուլիսին մասնակցելու է նաեւ Ռուբեն Թովմասյանը, ՀԿԿ ղեկավարը այդպես էլ չհանդիպեց լրագրողների հետ: