Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՍԵՆՅԱՆՆ Է՞Լ Է ՆԱԽԱՆՁՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Քաղաքականություն

ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն այսօր հերթական անգամ ցուցադրեց իր անկանխատեսելի լինելու ունակությունը: Այս անգամ նա խոսեց Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իշխանության եւ ընդդիմության միջեւ ստեղծված իրավիճակի մասին.
«Միավորված Աշխատանքային Կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում՝ մեր կարծիքով հաղթած նախագահ Վիկտոր Յուշչենկոյին եւ ուկրաինական ժողովրդին, որը ժողովրդավարական գործիքներով ապացուցում է ազատություն ունենալու իրավունքը»: