Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԸ ՉՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ

Քաղաքականություն

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ ԽՎ կազմակերպած երկօրյա «Րոուզ-Րոուդ» սեմինարը: Չնայած նախնական որոշմաը, որ Հայաստանի պատվիրակությունը նույնպես մասնակցելու է այդ աշխատանքներին, այնուամենայնիվ, հայկական կողմը չի մեկնել Բաքու:

Մինչ Բաքվում «սեւ փուչիկներով» ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի պատվիրակության այցին, պատվիրակության անդամները՝ Բաքու մեկնելու փոխարեն այսօր ներկայացան ԱԺ ավանդական ճեպազրույցին:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը նամակ էր հղել ՆԱՏՕ-ին՝ մուտքի վիզայի հարցը լուծելու խնդրանքով: Հավանաբար, հիշելով մի քանի ամիս առաջ ՆԱՏՕ զինավարժանքները հետաձգելու նախադեպը, սկզբնական շրջանում հայ պատգամավորի այցին դեմ չէին նաեւ Ադրբեջանի Միլի-Մեջլիսի ղեկավարները:

Վերջին պահին, սակայն, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտոնյաները չեն երաշխավորել հայ պատգամավորների անվտանգությունը: Այդ պատճառով էլ ԱԺ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ քննարկելով պատվիրակության մեկնելու խնդիրը որոշեցին, որ ստեղծված պայմաններում պատվիրակությունը չպետք է մեկնի Բաքու:

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են «վերհիշել», որ Հայաստանի պատվիրակության անդամները՝ Մհեր Շահգելդյանն ու Ալեքսան Կարապետյանը ժամանակին մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին: