Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ ՀԱՐՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Քաղաքականություն

ԵԽ մամլո քարտուղարությունը այսօր տարածել է տեղեկատվություն նոյեմբերի 17-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժովողի աշխատանքի մասին։ Քննարկելով ԼՂՀ խնդիրը՝ հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնել «մոնո-էթնիկ շրջանների ստեղծման վերաբերյալ, որոնք մոտ են էթնիկ զտման սարսափելի գաղափարին» եւ վերահաստատել է կոնֆլիկտի արդյունքում տեղահանված անձանց իրավունքը՝ վերադառնալու իրենց տները ապահով եւ արժանապատվորեն։

Հանձնաժողոը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի միջոցով ներկայացնել կառուցողական առաջարկներ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Եթե այդ գործընթացը տապալվի, ապա կողմերը պետք է դիմեն ՄԱԿ-ի Միջազգային դատարան, կարծում են պատվիրակները։

ԵԽ-ն պետք է տրամադրի փորձագետներ, որոնք կօգնեն Ադրբեջանին եւ Հայաստանին քաղաքական կարգավիճակ մշակել ԼՂ-ի համար։ 2001-ին ԵԽ-ին անդամակցելիս՝ երկու երկրներն էլ պարտավորվել են միայն խաղաղ միջոցներ օգտագործել հակամարտության կարգավորման համար։

Հանձնաժողովը նաեւ դատապարտել է ՀՀ եւ Ադրբեջանի մամուլում տեղ գտած ատելության ցանակացած դրսեւորում, եւ ԵԽ-ին կոչ է արել մշակել փոխադարձ համաձայնությանը նպաստող գործողությունների ծրագիր՝ ընգրկելո վ մամուլը, հասարակության տաբեր շերտերի ներկայացուցիչների։

Ենթադրվում է, որ զեկույցը կքննարկվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, որը տեղի կունենա Ստրասբուրգում 2005 թ-ի հունվարի 24-28-ը։