Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ է ՓՈՐՁՈՒՄ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՍԱԴՈՅԱՆԻՆ

Քաղաքականություն

Պատգամավոր Արշակ Սադոյանն այսօր խորհրդարանում իր ծանոթներից տեղեկացել է, որ հեռախոսային նոր «ծառայություն» է մատուցվում բջջային հեռախոսների բաժանորդներին: Պատգամավորին տեղեկացրել են, թե բաժանորդներին` Արշակ Սադոյանի ձայնի իմիտացիայով հաղորդագրություններ են ուղարկում: Իսկ հաղորդագրությունների բովանդակությունը` «7 հարկանի հայհոյանքներ են որոշ մարդկանց հասցեին»: ԱԺ պատգամավոր եւ «ԱրմենՏել»-ի խնդրով հիմնական ընդդիմադիր Արշակ Սադոյանը համոզված են, որ դա կազմակերպված վարկաբեկում է:

Սադոյանին վարկաբեկում են նաեւ քաղաքային տրանսպորտում: Պատգամավորը կողմնակի խոսակցություններից տեղեկացել է, թե ինչ-որ տեղ սեփական հյուրանոց ունի: «Ո՞րն է այդ հյուրանոցը» հարցին պարոն Սադոյանը պատասխանեց, որ եթե իմանար` կվերցներ:

Պատգամավորը նաեւ համոզված է, որ իր վարկաբեկման գործընթացին միացել են նաեւ որոշ ընդդիմադիր գործիչներ, որոնք կարծես թե խոսում եւ քննադատում են իշխանություններին, իսկ իրականում վարկաբեկում են Արշակ Սադոյանին: