Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՈՂ Ա՞ ՍԱԴՈՅԱՆԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

«Շատ հնարավոր է, որ իմ գրասենյակը լսվում է եւ նույնիսկ նկարահանվում»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը: Նրա ասուլիսը, ինչպես եւ վերջին շրջանի նրա ակտիվ գործունեությունը, առնչվում էր «ԱրմենՏել» ձեռնարկությանը եւ այդ ձեռնարկության կողմից ՀՀ Կառավարության կոնկրետ պաշտոնյային կաշառք տալու թեմային:

Նախ պարոն Սադոյանը հերթական անգամ պնդեց, որ կաշառակեր հայ պաշտոնյայի մասին տեղեկացել է երկու այլ պաշտոնյաներից, որոնց հետ զրույցը` նաեւ նրանց իմացությամբ, նկարահանվել է:

Հիմա այդ ժապավենը պահվում է «սեյֆում», որը կարող են բացել միայն 3 մարդ` Արշակ Սադոյանն ու «ինֆորմատոր» 2 պաշտոնյաները:

Թե ինչո՞ւ է ինֆորմացիայի փոխանցման ընթացքը նկարահանվել, նմանվում է «դետեկտիվ» ժանրի կինոֆիլմի: Պարզվում է, այդ կերպ փորձ է արվել ապահովագրվել հնարավոր «դժբախտ պատահարներից»:

Իսկ ինչո՞ւ Արշակ Սադոյանը չօգտագործեց առաջարկված հնարավորությունը` Հանրային հեռուստաընկերությամբ նշված ժապավենի ցուցադրման միջոցով ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը: Պարզվում է, այդ պահին Արշակ Սադոյանի «ինֆորմատորները»` վախենալով, որ պարոն Սադոյանը կօգտագործի այդ հնարավորությունը եւ այդպիսով իրենց կգցի «գելի բերանը», «սեյֆից» հանել են ժապավենը:

Պատգամավորը պնդում է, որ ներկայումս ժապավենը վերադարձվել է իր տեղը եւ ինքն ամենեւին մտադրություն չունի վատ վիճակի մեջ դնել իրեն ինֆորմացիա տրամադրողներին: