Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Հրաչյա Բեյլերյանը

Հասարակություն
b27c4057666e90ce42b09457b5ccd64c

Կյանքի 61-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը։Նա ծնվել է Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։
1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-79-ին աշխատել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև Վարդենուտ գյուղերի դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983-ից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր։Հրաչյա Բեյլերյանի թարգմանությամբ հայ ընթերցողը ծանոթացել է XX դարասկզբի ռուսական լավագույն բանաստեղծություններին (ժողովածուի մեջ տեղ գտած Մարինա Ցվետաևայի, Անդրեյ Բելու, Մաքսիմիլան Վոլոշինի և Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները թարգմանել է Հրաչյա Բեյլերյանը)։
Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները եւս ընթերցողին ներկայացվել են նրա թարգմանությամբ։
«Ա1+»-ը ցավակցում է Հրաչյա Բեյլերյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։