Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն ՎՍՏԱՀՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻՆ

Տնտեսություն

ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում փորձեց ներկայացնել, իր ղեկավարած ոլորտի դիրքորոշումները հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ: «Մենք ընդանրապես երբ գնահատում ենք ռիսկերը, հաշվի ենք առնում նախորդ տարիների փորձը եւ այն իրական դրսեւորումները, որոնք տեղի են ունեցել նախորդ տարիներին:

Այդ առումով մենք ստեղծել ենք բավական բարենպաստ պայմաններ 2005 թվականի բյուջեի իրականացման համար եւ նախորդ տարիների համեմատությամբ ռիսկայնության աստիճանը անհամեմատ նվազել է»,- ասում է Տիգրան Սարգսյանը:

Սովորաբար, մասնագետները որոշակի վերապահումով են մոտենում հաջորդ տարվա բյուջեի նախագծում նշված դեֆիցիտի կոնկրետ ծավալին. «Կարեւորագույն դրույթներից մեկը բյուջեի դեֆիցիտն է ու դրա ծավալները: Նախորդ տարվա փորձից գիտենք, որ մշտապես չի հաջողվում ծրագրերի իրականացման գործակալություններին ամբողջ ծավալով իրականացնել ծախսերը, որի արդյունքնում բյուջեի փաստացի դեֆիցիտը կազմում է ավելի փոքր մեծություն եւ դա նույնպես էական ազդեցություն է ունենում սղաճի մակարդակի վրա»: