Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2005-ին ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆՑՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ

Տնտեսություն

2005 թվականի պետբյուջեի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ կրթության հասանելիք ծախսերը գերազանցում են պաշտպանության ծախսերին:

Ներկայացվող թվերը կոչված են ապացուցելու, որ հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտները, ծախսերը, հատկացումները աճի միտում ունեն: Այդ առումով աճել է նաեւ պետբյուջեի դեֆիցիտը. 2005 թվականին այն կկազմի 47,5 միլիարդ դրամ: Ի դեպ, թեեւ բյուջեով հաջորդ տարի չի պլանավորվել բարձրացնել քաղծառայողների աշխատավարձը, ուղիղ հակառակ որոշում է կայացվել ուսուցիչների վերաբերյալ: Նրանց միջին աշխատավարձը 2005-ին կազմելու է 50 500 դրամ: 2005-ի «սոցիալական» բյուջեով նախատեսվում է, որ հաջորդ տարի աղքատության մակարդակը չի գերազանցի 38 տոկոսը:

Ի դեպ, 1989 թվականի, երբ սկսվեց ԽՍՀՄ պետությունների տնտեսության անկումը, Հայաստանի համար կանխատեսվում էր, որ այդ անցումային շրջանը կավարտվի 15 տարուց: Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը խոստացավ, որ 2005 թվականի վերջում Հայաստանը դուրս կգա անցումային փուլից: