Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

Նոյեմբերի 16-18 Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի «Հայաստանն այսօր EXPO-2005» հայկական ապրանքների § ծառայությունների առաջին ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի` սննդամթերք եւ ընպելիք մինչեւ ներկեր եւ լաքեր արտադրողները:

Վրաստանում անցկացվելիք հայկական ապրանքների § ծառայությունների ցուցահանդեսի հիմնական նպատակն է Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը, գործնական փոխշահավետ համագործակցության հաստատումը վրաց գործարարների հետ, արդեն հաստատված հարաբերությունների ամրապնդումը եւ Վրաստանում հայ համայնքի հետ կապերի առավել սերտացումը:

Արդեն հայտնի է, որ ցուցահանդեսին մասնակցելու է 38 կազմակերպություն:

Ցուցահանդեսը կայցելեն Վրաստանի խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, համապատասխան ոլորտի պետական այրեր, հայ սփյուռքի ներկայացուցիչներ § այլ պաշտոնյաներ: